Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Ռուստամյան. Դաշնակցությունն առանց էյֆորիայի է վերաբերվում նախարարական պորտֆելներին

19.02.2016, 19:22
ՀՅԴ–ն առանց էյֆորիայի է վերաբերվում նախարարական պորտֆելներին, ուրբաթ ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը
Ռուստամյան. Դաշնակցությունն առանց էյֆորիայի է վերաբերվում նախարարական պորտֆելներին

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՅԴ–ն առանց էյֆորիայի է վերաբերվում նախարարական պորտֆելներին, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«Մենք լուրջ և պատասխանատու ենք մոտենում մեր կուսակցությանը` նախարարական պորտֆելի փոխանցման հարցին», – նշեց Ռուստամյանը։

Նա ընդգծեց, որ ՀՀԿ–ի հետ ՀՅԴ–ի համաձայնագիրը չի կարելի անվանել կոալիցիա դասական ձևով։ «Խոսքը համագործակցության մասին է, քանի որ ներկա պայմաններում, երբ իշխանության հիմնական կրողը նախագահն է, երեք կամ տասներեք նախարարական պորտֆելների առկայությունը ոչինչ չի փոխում», – ավելացրեց Ռուստամյանը։

Խոսելով էկոնոմիկայի նախարարի պաշտոնի մասին, որը ՀՀԿ–ի հետ համագործակցության արդյունքում փոխանցվելու է ՀՅԴ–ին, Ռուստամյանը նշեց, որ խմբակցության առաջ կանգնած է լուրջ խնդիր` արագ զարգացնել երկրի տնտեսությունը։

«Օգտագործելով մեր արտաքին ուժերը` մենք կանենք ամեն ինչ սեղմ ժամկետներում երկրի տնտեսությունը զարգացնելու համար` խթանելով տեղական արտադրողին, ներդրումներն ու արտահանումը», – ընդգծեց Ռուստամյանը։

«Մենք գիտենք` ինչ և ինչպես անել, ունենք կուտակած փորձ։ Դաշնակցությունը փորձառու կառույց է, որը չի գործի իրավիճակը մինչև վերջ չհաշվարկելու դեպքում։ Չնայած, որ այսօր մեզ ձեռնտու չեն այս բոլոր քննադատությունները 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններից առաջ, սակայն մենք գնում ենք այդ քայլին` գիտակցելով, որ հարկավոր է դուրս բերել երկիրն այս իրավիճակից», – ավելացրեց Ռուստամյանը։

ԶԼՄ–ները հաղորդում են, որ ՀՀԿ–ի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակում ՀՅԴ–ին կհանձնվեն էկոնոմիկայի, գիտության և կրթության, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարների պաշտոնները։–0–