Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Սարգսյան. Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցությունը փոխշահավետ է

15.03.2017, 19:49
ՌԴ-ի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության խորացումը ձեռնտու է երկու երկրներին:
Սարգսյան. Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցությունը փոխշահավետ է

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցությունը փոխշահավետ է: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններրի արդյունքները ամփոփելիս:

«Մենք համատեղ ջանքեր կգործադրենք, որպեսզի հետագայում էլ, ի շահ երկրների առաջընթացի, աճեցնենք դաշնակցային համագործակցությունը` ի օգուտ մեր ժողովուրդների բարեկամության: Վստահ եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն փոխազդեցության ողջ կոմպլեքսով մեր երկրների համագործակցության հետագա ամրապնդմանը` բարեկամության և փոխադարձ աջակցության ոգով», - ասելէ Սարգսյանը:

Նրա կարծիքով, փոխշահավետ համագործակցությունը բխում է «մեր եղբայրական ժողովուդների հետաքրքրություններից»: -0-