Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Սերժ Սարգսյանը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

30.06.2016, 20:25
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ։
Սերժ Սարգսյանը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, մասնավորապես՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Մայիսի 16–ին Վիեննաում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարները։ Հունիսի 20–ին Սանկտ Պետերբուրգում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ –0–