Թուրքիայի նախագահի ուղերձը ժխտողականության հերթական անհաջող դրսևորումն է. Շավարշ Քոչարյան

Թուրքիայի նախագահի ուղերձը ժխտողականության հերթական անհաջող դրսևորումն է. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի նախագահի ուղերձը ժխտողականության հերթական անհաջող դրսևորումն է, Օսմանյան կայսրության իշխանությունների` հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատասխանատվությունը հայերի վրա դնելու ակնհայտ փորձ, հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Հայաստանն ապրիլի 24–ին նշեց Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցը։ Այդ օրը հազարավոր հայեր ծաղիկներ են դնում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ:

«Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել` հավասար հարթության վրա դնելու պատերազմական զոհերին և նրանց, ովքեր զոհ դարձան պետական մակարդակով ծրագրված և իրականացված ցեղասպանության», – նշվում է Քոչարյանի հայտարարության մեջ։

Քոչարյանը նաև նշել է, որ Թուրքիայի ժխտողական կեցվածքն ավելի է մեծացնում հայ և թուրք ժողովուրդների միջև առկա անջրպետը։

«Այդ ամենը վերացնելու լավագույն ճանապարհը պատմությանն առերեսումն է ու ապաշխարանքը», – մեջբերում է Քոչարյանի խոսքերը ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։

Ինչպես հաղորդում են ԶԼՄ–ները, հղում անելով Anadolu թուրքական լրատվական գործակալությանը, Թուրքիայի նախագահը կիրակի հանդես է եկել հայտարարությամբ` «հարգելով օսմանցի հայերի հիշատակը, ովքեր զոհվել են Արևելյան Անատոլիայում Առաջին աշխարհամարտի ժամանակ»։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:22 25.04.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×