Յուրի Խաչատուրովն ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ, Յուրի Խաչատուրովն ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, նշվում է ուրբաթ կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
«Հայկական կողմի նախաձեռնած կարգի համաձայն, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին ժամկետից շուտ հետ կանչելու ընթացակարգն ավարտված է», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը փոխանցվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:46 02.11.2018