Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

ՀՀ վարչապետի պաշտոնի թեկնածուներ չկան. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

23.10.2018, 14:10
Ժամը 12։00–ի դրությամբ վարչապետի որևէ թեկնածու առաջադրված չէ։
ՀՀ վարչապետի պաշտոնի թեկնածուներ չկան. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ժամը 12։00–ի դրությամբ վարչապետի որևէ թեկնածու առաջադրված չէ, «Նովոստի–Արմենիա» գործակալութանը հայտնեց ՀՀ խորհրդարանի մամուլի քարտուղար Կնյազ Սարոյանը։

«Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը ժամը 18։00–ն է», – ասաց Սարոյանը։

ՀՀ վարչապետի ընտրությունները կկայանան հոկտեմբերի 24–ին Ազգային ժողովի հատուկ նիստում։

Սահմանադրության համաձայն, կառավարության ղեկավարի հրաժարականից հետո յոթերերդ օրն ավարտվում է վարչապետի պաշտոնի թեկնածուների առաջադրման ժամկետը։ Հաշվի առնելով, որ Փաշինյանն այդ պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16–ին, թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 23–ին, իսկ ԱԺ հատուկ նիստը պետք է նշանակվի հոկտեմբերի 24–ին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց հոկտեմբերի 16–ին` խորհրդարանի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Ծրագրվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի կեսին։ -0-