Рейтинг@Mail.ru
USD
364.56
EUR
425.15
RUB
4.3097
GEL
139.14
2026 թ. օգոստոսի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+35

Անկարայի և Երևանի միջև խնդիրներն անհնար է լուծել առանց փոխադարձ երկխոսության. Թուրքիայի ԱԳՆ

13.12.2013, 12:41
Անհնար է Թուրքիայի և Հայաստանի միջև բոլոր հարցերը միանգամից լուծել, անհրաժեշտ է երկխոսություն կառուցել, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ երևանյան հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Անկարայի և Երևանի միջև խնդիրներն անհնար է լուծել առանց փոխադարձ երկխոսության. Թուրքիայի ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անհնար է Թուրքիայի և Հայաստանի միջև բոլոր հարցերը միանգամից լուծել, անհրաժեշտ է երկխոսություն կառուցել, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ երևանյան հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Սխալ է կարծել, թե նման բանակցություններում բոլոր հարցերը միանգամից են լուծվում, և միանգամից գտնվում են բոլոր խնդիրների լուծումները։

Սակայն առանց բանակցությունների, առանց երկխոսության կառուցման, առանց բաց սրտով զրույցների խնդիրների լուծումն անհնար է։ Կարևոր է մեր մոտեցումները սինխրոնացնել և հաղթահարել հոգեբանական արգելքը։ Այդ տեսանկյունից (Էդվարդ Նալբանդյանի հետ) հանդիպումը շատ օգտակար էր»,– ասել է Դավութօղլուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հինգշաբթի ժամանել է Երևան` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ–երկրների արտգործնախարարների 29–րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից: Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ --0--