Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

ՀՀ ԱԳՆ–ն անուղղակիորեն հաստատում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները հրավիրվել են Երևան

20.11.2013, 16:44
Հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն անուղղակիորեն հաստատել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվել են Երևան` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների ԱԳՆ ղեկավարների նիստի մասնակցելու նպատակով։
ՀՀ ԱԳՆ–ն անուղղակիորեն հաստատում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները հրավիրվել են Երևան
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն անուղղակիորեն հաստատել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվել են Երևան` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների ԱԳՆ ղեկավարների նիստի մասնակցելու նպատակով։

Տեղեկատվությունը, որ դեկտեմբերի 12–ին Երևանում նախատեսված նիստին հրավիրվել են երկու երկրների արտգործնախարարները, տարածել են ադրբեջանական և թուրքական ԶԼՄ–ները։

«ՍԾՏՀ պետությունների արտգործնախարարների 29–րդ հանդիպմանը մասնակցելու համար հրավեր է ուղարկվել Կազմակերպության անդամ երկրների ԱԳ բոլոր ղեկավարներին»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Բալայանը։

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որը միավորում է 12 պետություններ։ ՍԾՏՀ–ն հիմնվել է 1999 թվականին` 1992 թվականի հունիսի 25–ի` Սևծովյան տնտեսական համագործակցության պայմանագրի հիման վրա։ Կազմակերպության շտաբ–բնակարանը Ստամբուլում է։

ՍԾՏՀ–ի կազմում են` Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան։

Հունիսի 21–ին Հայաստանն ընդունեց ՍԾՏՀ–ի նախագահությունը։ --0--