Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանը խոստացել է առավելագույնս ջանքեր գործադրել երկկողմ փոխգործակցության համար

12.02.2015, 20:26
Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, հավատարմագրերը հանձնելով հայկական ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, խոստացել է առավելագույնս անել երկկողմ փոխգործակցության զարգացման համար։
Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանը խոստացել է առավելագույնս ջանքեր գործադրել երկկողմ փոխգործակցության համար
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, հավատարմագրերը հանձնելով հայկական ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, խոստացել է առավելագույնս անել երկկողմ փոխգործակցության զարգացման համար։

«Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն ասաց, որ իր համար մեծ պատիվ է Միացյալ Նահանգները ներկայացնել Հայաստանում, որի հետ հարաբերությունների զարգացումը առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում իր երկրի համար։ Նա վստահեցրեց, որ կանի առավելագույնը` բազմաբովանդակ փոխգործակությունը առաջ մղելու ուղղությամբ»,– հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Միլսը նախարար Նալբանդյանին փոխանցեց պետքարտուղար Ջոն Քերիի ողջույններն ու բարեմաղթանքները։

Նախարար Նալբանդյանն իր հերթին, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, բարձր է գնահատել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը, հույս  է հայտնել, որ դեսպան Միլսը իր կարևոր նպաստը կբերի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին, քաղաքական երկխոսությանը, միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցությանը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածմանը, ահաբեկչության դեմ պայքարին, ռազմական համագործակցությանը, մասնավորապես՝ խաղաղապահ գործունեության շրջանակներում:

Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր Միացյալ Նահանգները նշանակալի աջակցություն են ցուցաբերել Հայաստանի զարգացմանը և երկրում ընթացող բարեփոխումներին՝ ժամանակի ընթացքում օգնության ծրագրերը վերափոխելով համագործակցության և զարգացման նախագծերի։

Կողմերը կարևորել են  2013թ. Հայաստանի արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտնելը։

Հանդիպմանը քննարկվել են  առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցերը, անդրադարձ արվեց տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը։

Զրուցակիցները մտքեր  են փոխանակել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ։

Նախարար Նալբանդյանն ԱԳՆ աջակցությունն է հայտնել դեսպանին՝ իր առաքելության իրականացման գործում։-0-