Рейтинг@Mail.ru
USD
368.21
EUR
427.49
RUB
5.0795
GEL
138.6
2026 թ. հունիսի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Անդրադարձ է կատարվել հայ-բրիտանական օրակարգային հարցերին. Քերոլայն Քոքսը Հայաստանում է

01.11.2024, 15:50
Կողմերը հանգամանորեն քննարկել են հումանիտար բնագավառում համատեղ ջանքերի հնարավորությունները  
Անդրադարձ է կատարվել հայ-բրիտանական օրակարգային հարցերին. Քերոլայն Քոքսը Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ՄԹ Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին, ով Հայաստան է ժամանել Երևան տեղափոխված «Լեյդի Քոքս վերականգնողական կենտրոնի» վերաբացման արարողությանը մասնակցելու նպատակով, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Ողջունելով հյուրին՝ Պարույր Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել բարոնուհուն Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած բազմամյա բարեկամության և աջակցության համար: Իր հերթին, բարոնուհին բարձր է գնահատել Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկվող համապարփակ քայլերը՝ միտված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայության կարիքները հասցեագրելուն:

Կողմերը հանգամանորեն քննարկել են հումանիտար բնագավառում համատեղ ջանքերի հնարավորությունները և անդրադարձ կատարել հայ-բրիտանական օրակարգային հարցերին: