Рейтинг@Mail.ru
USD
368.21
EUR
427.49
RUB
5.0795
GEL
138.6
2026 թ. հունիսի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Հայաստանի համար ռուսական գազի գնի բարձրացումը քիչ հավանական է․ ԿԲ

Այսօր, 20:34
Հայաստանի համար ռուսական գազի գնի բարձրացման և այլ նմանատիպ ռիսկերի հետ կապված սցենարների հավանականությունը ծայրահեղ փոքր է
Հայաստանի համար ռուսական գազի գնի բարձրացումը քիչ հավանական է․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Կենտրոնական բանկը չափազանց քիչ հավանական է համարում հանրապետությանը մատակարարվող ռուսական գազի գնի բարձրացման սցենարը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Հայաստանի համար ռուսական գազի գնի բարձրացման և այլ նմանատիպ ռիսկերի հետ կապված սցենարների հավանականությունը ծայրահեղ փոքր է», — երեքշաբթի օ կայացած մամուլի ասուլիսում ասել է Գալստյանը։

Նրա խոսքով՝ եթե նման սցենար, այնուամենայնիվ, լինի, դա կհանգեցնի գների աճի, կազդի արտադրական գործընթացների վրա և կառաջացնի երկրորդային տնտեսական հետևանքներ։

ԿԲ ղեկավարը նշել է, որ կարգավորողը չի տիրապետում գազի գնի հնարավոր բարձրացմանը կանխարգելիչ արձագանքման գործիքների։

«Անհնար է որևէ կանխարգելիչ միջոց ձեռնարկել նման որոշման նկատմամբ։ Համապատասխան փոփոխությունների դեպքում քայլեր կձեռնարկվեն արդեն պոստֆակտում՝ տնտեսության վրա դրանց ազդեցության գնահատումից հետո», — պարզաբանել է Գալստյանը։

Նա հավելել է, որ Կենտրոնական բանկը կհետևի իրավիճակի զարգացմանը և անհրաժեշտության դեպքում կգնահատի հետևանքները գնաճի և մակրոտնտեսական միջավայրի համար։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական «Գազպրոմ» հոլդինգի 100%-անոց դուստր ձեռնարկությունն է, որը հանդիսանում է ներքին սպառման համար Ռուսաստանից Հայաստան բնական գազի մենաշնորհային մատակարարը։

Այսօրվա դրությամբ սահմանին Հայաստանի համար ռուսական գազի գինը կազմում է $165՝ 1 հազար խորանարդ մետրի դիմաց։ Այս գինը գործում է 2019 թվականի հունվարի 1-ից և, համաձայն գործող հայ-ռուսական համաձայնագրերի, չպետք է փոխվի մինչև 2031 թվականի վերջը։