ՀՀ նախագահն ուրբաթ Ազգային անվտանգության խորհրդի նիստ կգումարի
13.02.2015,
12:29
ՀՀ նախագահ, ԱԱԽ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի նիստ կգումարի, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ, ԱԱԽ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի նիստ կգումարի, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախօրեին Սարգսյանը հրամանագիր է ստորագրել նիստերից սիստեմատիկ կերպով բացակայելու պատճառով Ազգային անվտանգության խորհրդում երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի` Գագիկ Ծառուկյանի (ԲՀԿ առաջնորդ) անդամակցությունը դադարեցնելու մասին։
Նախորդ շաբաթ հասարակական ուժերի համաժողովի ժամանակ Ծառուկյանը քննադատել է իշխանություններին` հայտարարելով հաջորդ ընտրություններին իշխանափոխության անհրաժեշտության մասին։
Հինգշաբթի երեկոյան ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստի ժամանակ` Սարգսյանը կոշտ քննադատության է ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։
ՀՀ նախագահը նաև հանձնարարել է բացահայտել խորհրդարանի նիստերից Ծառուկյանի սիստեմատիկ բացակայության պատճառները։ 2013–2014 թթ.–ին տեղի ունեցած Ազգային ժողովի 145 նիստերից Ծառուկյանը մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի կողմից միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։
Սարգսյանը տեղեկացրել է, որ ուրբաթ կանցկացվի Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ իրավապահ մարմինների հետ կքննարկվի Ծառուկյանի կողմից քրեական հանցագործությունները թաքցնելու մեխանիզմների ստեղծման մասին խոսակցությունների ստուգման հարցը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է` լիբերալ ուղղվածությամբ, այն ստեղծվել է 2004թ.–ին։ 2012թ.–ի մայիսի 6–ի ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերորդ գումարման խորհրդարանում կուսակցությունն ունի թվով երկրորդ խմբակցությունը` 131 պատգամավորական մանդատներից ունենալով 36 մանդատ։ Կուսակցությունը գլխավորում է խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանը։ –0–