ՀՐԱՏԱՊ. Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել:
«Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր», - գրել է նա Facebook-ի իր էջում:
Նա նշել է, որ գոհ է այդ քայլից: «Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ եմ Նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհակալ եմ միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար», - գրել է նա:
Վերջում նա ավելացրել է. «Վստահ եմ՝ լավ է լինելու, ... սակայն, եթե լավ չլինի՝ լինելու է՝ շատ լավ»:-0-