Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Այսօր երեկոյան կկայանա Փաշինյան-Մեդվեդև հանդիպումը

29.04.2019, 15:43
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի երեկոյան հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
Այսօր երեկոյան կկայանա Փաշինյան-Մեդվեդև հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի երեկոյան հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

ՌԴ վարչապետը Հայաստան է ժամանելու աշխատանքային այցով՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:  

Նիստին հատուկ ուշադրություն կդարձվի ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, միության ամրապնդմանը, ԵՏՄ միասնական շուկաների ձևավորմանը, համագործակցության ոլորտային ուղղությունների զարգացմանը:

Միջկառավարական խորհուրդն ապահովում է ԵՏՄ-ի մասին պայմանագրի և Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհդրի որոշումների կատարումն ու վերահսկումը։ Այն նաև հանձնարարություններ է տալիս Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և կատարում է այլ պարտավորություններ, որոնք նախատեսված են պայմանագրով և միջազգային պայմանավորվածություններով միության շրջանակում: ԵՏՄ անդամ պետությունների ինտեգրացիոն համագործակցության սկզբունքային հարցերի զգալի մասը դիտարկվում է միջկառավարական խորհրդի շրջանակում:

2019 թ.-ին ԵՏՄ մարմիններում, այդ թվում՝ միջկառավարական խորհրդում, նախագահում է Հայաստանը:-0-