Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+18

«Բարգավաճ Հայաստանը» չի վտանգի իր վարկանիշը հանուն ՀԱԿ–ի հետ համագործակցության. ԲՀԿ խմբակցության ղեկավար

06.03.2014, 19:47
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի վտանգի սեփական վարկանիշը հանուն Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցության, կարծում է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
«Բարգավաճ Հայաստանը» չի վտանգի իր վարկանիշը հանուն ՀԱԿ–ի հետ համագործակցության. ԲՀԿ խմբակցության ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի վտանգի սեփական վարկանիշը հանուն Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցության, կարծում է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

Շաբաթ օրը կայացած հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարող էր Հայաստանի համար Բիձինա Իվանիշվիլի դառնալ։

«ԲՀԿ–ն փորձում է իրեն վերագրել «քաղաքական այլընտրանքի» կարգավիճակը, իսկ ՀԱԿ–ի անդամները կարծում են, որ իրենց համար բավականին շահեկան իրավիճակ է, և որ գործելով «Բարգավաճ Հայաստանի» թիկունքում` նրանք կարող են որոշակի շահ ունենալ։ Բայց չեմ կարծում, թե ԲՀԿ–ն այն քաղաքական ուժն է, որը կվտանգի իր վարկանիշը Հայ ազգային կոնգրեսի «կոկետության» պատճառով»,– հինգշաբթի ասաց Սահակյանը մամուլի ասուլիսում։

Ըստ նրա` Հայաստանին իսկական ընդդիմություն է պետք, որն այսօր չկա։ --0--