Рейтинг@Mail.ru
USD
368.96
EUR
434.23
RUB
4.9961
GEL
137.67
2026 թ. մայիսի 12, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանը հեռացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնից

05.03.2015, 15:50
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշեց հեռանալ կուսակցության նախագահի պաշտոնից։
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանը հեռացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնից
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/.ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշեց հեռանալ կուսակցության նախագահի պաշտոնից։

«Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից: Ես այլևս կուսակցության նախագահ չեմ: Բայց ես շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին և իմ ժողովրդին: Դա կարվի այլ ոլորտներում, այլ բնագավառներում: Ես կշարունակեմ կառուցել իմ երկրում եկեղեցիներ, դպրոցներ, մարզասրահներ, օգնել մշակույթի և գիտության մարդկանց: Բայց ես դա կանեմ որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի, որպես Գագիկ Ծառուկյան», – հայտարարեց Ծառուկյանը հինգշաբթի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ։

Միաժամանակ Ծառուկյանը ԲՀԿ խմբկացության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրել է կուսակցության նախագահի պաշտոնում` հաշվի առնելով նրա ժողովրդականությունը, նվիրումը թիմին:–0–