Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+32

Հայաստանը շահագրգռված է Չիլիի հետ հարաբերությունների ակտիվացման հարցում. նախագահ

01.11.2013, 18:49
Երևանը շահագրգռված է Չիլիի հետ հարաբերությունների ակտիվացման հարցում, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ընդունելով Հայաստանի Հանրապետությունում Չիլիի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուան Էդուարդո Էգիգուրենի (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերը։
Հայաստանը շահագրգռված է Չիլիի հետ հարաբերությունների ակտիվացման հարցում. նախագահ
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանը շահագրգռված է Չիլիի հետ հարաբերությունների ակտիվացման հարցում, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ընդունելով Հայաստանի Հանրապետությունում Չիլիի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուան Էդուարդո Էգիգուրենի (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերը։

Պետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը Լատինական Ամերիկայի տարածաշրջանի մի շարք երկրների հետ ունի լավ հարաբերություններ ու համագործակցություն և շահագրգիռ է Չիլիի հետ ևս ակտիվացնել փոխգործակցությունը:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանին կհաջողվի պաշտոնավարման շրջանում զգալիորեն նպաստել երկկողմ կապերի ամրապնդմանը, հատկապես, երբ Հայաստանը և Չիլին միմյանց հետ քաղաքական որևէ խնդիր չունեն, ավելին՝ լավագույնս համագործակցում են միջազգային հարթակներում:

Տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար երկուստեք կարևորվել է իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձևավորումը:

Չիլիի դեսպանի հավաստմամբ, այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ են սկսվել: –0–