ՀՅԴ երիտասարդական միությունը ԳԴՀ–ի իշխանություններից պահանջում է կոչ անել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը
09.04.2015,
15:11
«Դաշնակցություն» կուսակցության երիտասարդական միությունը ԳԴՀ–ի իշխանություններից պահանջում է կոչ անել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Դաշնակցություն» կուսակցության երիտասարդական միությունը ԳԴՀ–ի իշխանություններից պահանջում է կոչ անել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Մենք պահանջում ենք Գերմանիայի կառավարությունից կոչ անել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Մեզ համար կարևոր է Գերմանիայի կարծիքը, որպես մի երկրի, որը հաշտվել է սեփական պատմության հետ և մինչ օրս վճարում է կատարածի համար»,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց «Դաշնակցություն» երիտասարդական միության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը։
Ակցիայի մասնակիցները կոչ արեցին Գերմանիայի նաև ավելի հստակ դիրքորոշում հայտնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցով և Գերմանիայում ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։
Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին գրավոր պահանջները չհաջողվեց հանձնել, նա դուրս չեկավ ակցիայի մասնակիցների մոտ։
«Նման վարքը մենք խուսափողական ենք համարում, իսկ դա ցույց է տալիս, որ Գերմանիան պաշտպանում է ոչ թե արդարությունը, այլ ինչ որ քաղաքական նպատակներ»,– ասաց Խաչատրյանը։
Նմանատիպ ակցիաներ են անցկացվում աշխարհի 17 երկրներում, որտեղ «Դաշնակցություն» կուսակցության երիտասարդական միության ներկայացուցիչները կփոխանցեն նամակները Գերմանիայի դեսպանություններին։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։
Համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիան եղել է Օսմանյան կայսրության դաշնակիցը։-0-