Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+29

«Դաշնակցություն» խմբակցության քարտուղար. չեմ կարող կողմ քվեարկել Փաշինյանին

01.05.2018, 19:53
«Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ չի քվեարկի ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին:
«Դաշնակցություն» խմբակցության քարտուղար. չեմ կարող կողմ քվեարկել Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի. /ԱՌԿԱ/. «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ չի քվեարկի ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին և նշեց մանդատը վայր դնելու պատրաստակամության մասին։

Մայիսի 1–ին ԱԺ–ում անցկացվում են երկրի վարչապետի ընտրությունները։

«Ես չեմ կարող անձնական պատասխանատվություն ստանձնել ու կողմ քվեարկել պարոն Փաշինյանի օգտին: Հակառակ պարագայում խախտված կլինի խղճով ու համոզմունքներով քվեարկելու իմ սահմանադրական իրավունքը», – ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով, քանի որ «Դաշնակցություն» խմբակցությունը որոշել է աջակցել Փաշինյանի թեկնածությանը, նա պատրաստ է հրաժարվել մանդատից։ Իր որոշումը Վարդանյանը բացատրում է երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակով։

«Կոչ եմ անում բոլոր կողմերին բացառել ցանկացած բռնություն և բախում», – ասաց Վարդանյանը։

Նա կոչ արեց կազմակերպել բանակցություններ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և երկիրը փակուղուց դուրս բերելու համար։

Ապրիլի 25–ին ՀՅԴ–ն դուրս եկավ ՀՀԿ–ի հետ կազմած կոալիցիայից։

Ապրիլի 30–ին «Ելք» խմբակցությունն ըննդիմության առաջնորդ և խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու։ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների խմբակցությունները, ինչպես նաև ՀՅԴ–ն հայտարարեցին Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը նախօրեին հայտարարեց, որ խմբակցությունը վարչապետի ընտրությունների շուրջ որոշում կընդունի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո։

Ապրիլի 13–ից հանրապետությունում իրականացվող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։–0–