Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+19

ՄԻԵԴ–ը ճանաչել է Շվեյցարիայի կողմից Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման գործով իրավունքների խախտումը

17.12.2013, 16:20
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ճանաչել է Շվեյցարիայի կողմից Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի իրավունքների խախտումը, ով մեղադրվել էր Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման գործով ռասայական խտրականության մեջ, նշվում է երեքշաբթի հրապարակված դատարանի վճռի մեջ։
ՄԻԵԴ–ը ճանաչել է Շվեյցարիայի կողմից Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման գործով իրավունքների խախտումը
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ճանաչել է Շվեյցարիայի կողմից Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի իրավունքների խախտումը, ով մեղադրվել էր Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման գործով ռասայական խտրականության մեջ, նշվում է երեքշաբթի հրապարակված դատարանի վճռի մեջ։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից: Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

ՄԻԵԴ–ի վճռի համաձայն` Փերինչեքը, լինելով իրավաբանական գիտությունների դոկտոր և Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ, 2005 թ.–ին մասնակցել է Շվեյցարիայում անցկացված տարբեր համաժողովների, որոնց ժամանակ հրապարակայնորեն ժխտել է 1915 թ.–ի Հայոց ցեղասպանության փաստը։

«Շվեյցարիա–Հայաստան» ասոցիացիան Շվեյցարիայի դատարան բողոք էր ներկայացրել 2005 թ.–ի հուլիսին` պահանջելով Փերինչեքի նկատմամբ քրեական գործ հարուցել`նրա կողմից հնչեցրած մեկնաբանությունների կապակցությամբ։ Լոզանի դատարանը 2007 թ.–ի մարտին Փերինչեքին մեղավոր էր ճանաչել ռասայական խտրականության մեջ` պարտադրելով նրան վճարել մի քանի տուգանք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հայցվորը բողոքարկել էր այդ վճիռը` պահանջելով չեղյալ հայտարարել այն և այդ հարցի շուրջ անցկացնել ուսումնասիրություն։ Վերաքննիչ դատարանը մերժել էր բողոքը նույն տարվա հունիսին` նշելով, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, այնպես, ինչպես հրեաների ցեղասպանությունը։

Հայցվորը բողոքարկել էր այդ վճիռը Շվեյցարիայի դաշնային դատարանում, որն իր հերթին 2007 թ.–ի դեկտեմբերին հաստատել էր վճռի օրինականությունը։

Փերինչեքը բողոքել է ՄԻԵԴ` սեփական իրավունքները խախտված լինելու կապակցությամբ` հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների, մասնավորապես` 7–րդ հոդվածին (պատիժ բացառապես օրենքի հիման վրա), 10–րդ հոդվածին (կարծիք արտահայտելու ազատություն)։ ՄԻԵԴ–ը, ուսումնասիրելով բողոքը, 10–րդ հոդվածի խախտում է բացահայտել` միաժամանակ հայցվորի համար որևէ դրամական փոխհատուցում չսահմանելով, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։–0–