Ռուսաստանի դեսպանությունը հայ ժողովրդի հետ սգում է Գյումրիի ողբերգությունը
12.01.2015,
19:16
Ռուսաստանի դեսպանությունը հայ ժողովրդի հետ սգում է Գյումրիի ողբերգությունը, ասվում է ռուսական դեսպանությունից «ԱՌԿԱ» գործակալությունից ստացված հայտարարությունում։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի դեսպանությունը հայ ժողովրդի հետ սգում է Գյումրիի ողբերգությունը, ասվում է ռուսական դեսպանությունից «ԱՌԿԱ» գործակալությունից ստացված հայտարարությունում։
Ոստիկանության տվյալներով, երկուշաբթի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանվել են նույն ընտանիքի անդամներ` 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանը, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանը, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանը, Հասմիկ Ավետիսյանը։ Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: 2014թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի ավստրիական մանկական հիվանդանոց և վիրահատվել։ Այս պահին երեխան վերակենդանացման բաժնում է, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
«Մենք ցնցված ենք Գյումրիում կատարված ողբերգությունից։ Հայ ժողովրդի հետ սգում ենք։ Ցավակցում ենք մահացածների հարազատներին և բարեկամներին»,– ասվում է հայտարարության մեջ։
«Այդ ծանր հանցագործության հեղինակները պետք է ամենախիստ պատիժը կրեն։ Ներկայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ձեռնահաս մարմիններն իրականացնում են քննչական անհրաժեշտ ընթացակարգերը, որոնք կնպաստեն օբյեկտիվ և համակողմանի քննությանը։ Քննչական խմբերն իրենց ջանքերը համակարգում են հանրապետության տարածքում 102–րդ ռազմակայանի տեղակայման պայմանների մասին համաձայնագրին համապատասխան»,– ընդգծել են դեսպանությունում։
Ավելի վաղ հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անմիջական վերահսկողություն է սահմանել այդ գործի նկատմամբ, ավելացնելով, որ Հայաստանում տեղակայված ռուսական զինվորական բազայի հրամանատարությունը լիարժեքորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ և գործուն օժանդակություն ցուցաբերում գործի քննությանը:
-0-