ԱԳՆ. Հայաստանի և ԵՄ–ի պայմանագիրը չի հակասում Ռուսաստանի հետ փոխգործակցությանը
26.10.2015,
16:31
ԵՄ–ի հետ Հայաստանի գործընկերության նոր համաձայնագիրը չի հակասում Մոսկվայի հետ Երևանի փոխգործակցությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ԱԳՆ–ի ղեկավարի տեղակալ Վասիլի Նեբենզյային։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՄ–ի հետ Հայաստանի գործընկերության նոր համաձայնագիրը չի հակասում Մոսկվայի հետ Երևանի փոխգործակցությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ԱԳՆ–ի ղեկավարի տեղակալ Վասիլի Նեբենզյային։
Ծրագրվել էր, որ Երևանը ԵՄ–ի հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կստորագրի 2013 թվականի նոյեմբերին կայացած «Արևելյան գործընիկերության» վիլնյուսյան գագաթնաժողովում։ Սակայն դրանից երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և եվրասիական ինտեգրմանը մասնակցելու մտադրության մասին։ Հայաստանը ԵՏՄ–ին միացավ 2015 թվականի հունվարի մեկից։
ԵՄ խորհուրդը հոկտեմբերի 12–ին Լյուքսեմբուրգում արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացված նիստում լիազորեց Եվրահանձնաժողովն բանակցություններ սկսել Հայաստանի հետ համապարփակ նոր համաձայնագրի մասին, որը կփոխարինի ԵՄ–ի և հանրապետության միջև գործընկերության և համագործակցության գործող համաձայնագիրը։ Բանակցությունների պաշտոնական գործարկումը նախատեսված է մինչև տարեվերջ։
«Կարծում եմ, որ դա (համաձայնագիրը` խմբ.) չի հակասում ՌԴ–ի հետ փոխգործակցությանը։ Մենք ինքներս Եվրամիության հետ հարաբերությունները զարգացրել ենք այնքան ժամանակ, մինչև Եվրամիությունն է դադարել ցանկանալ մեզ հետ զարգացնել հարաբերությունները դրանց ամբողջության մեջ։ Եվրասիական միության մեր մյուս գործընկերները ԵՄ–ի հետ գործակցության համաձայնագիր ունեն։ Մենք դրան ոչ միայն չենք խոչընդոտոմ, այլ ողջունում ենք»,– ասել է Նեբենզյան ՄՄՀՊԻ շրջանավարտների համաժողովի ավարտից հետո։
Մեկ այլ բան է, պարզաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը, որ այդ հարաբերությունները չպետք է հակասեն Եվրասիական տնտեսական միության շրջանակում պարտավորություններին։
«Մեր գործընկերները դա լավ են հասկանում, հասկանում են նաև մեր հայ բարեկամները։ Երկրորդ` մենք ցանկանում ենք Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնել ոչ միայն երկկողմ, այլ նաև ԵՄ–ի հետ Եվրասիական տնտեսական միության ձևաչափով։ Վերջերս Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն Եվրահանձնաժողովին է փոխանցել մեր տեսլականի վերաբերյալ այն առաջարկությունները, թե ինչպես ենք ցանկանում զրգացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Այժմ այդ առաջարկությունները Բրյուսելում դիտարկման փուլում են, տեսնենք, թե ինչպես են արձագանքելու»,– ասաց նա։ -0-