Եվրոպացիները հասկանում են, որ անհնար է Հայաստանին դնել միանշանակ արտաքին քաղաքական ընտրության առաջ. փորձագետ
22.05.2015,
21:49
Եվրոպացիները հասկանում են, որ Հայաստանն ունի որոշակի խնդիրներ և նրան անհնար է դնել միանշանակ արտաքին քաղաքական ընտրության առաջ, ուրբաթ «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում ասել է քաղաքագետ Գևորգ Մելիքյանը։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրոպացիները հասկանում են, որ Հայաստանն ունի որոշակի խնդիրներ և նրան անհնար է դնել միանշանակ արտաքին քաղաքական ընտրության առաջ, ուրբաթ «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում ասել է քաղաքագետ Գևորգ Մելիքյանը։
Նրա կարծիքով` հիմա Հայաստանի քաղաքականությունն ավելի շատ հավասարակռշված է, քան կոմպլեմենտար։
«Հայաստանը շարունակում է իր հարաբերությունները Եվրամիության հետ, և եվրոպացիները հասկանում են, որ չի կարելի կատեգորիկ լինել այն երկրների նկատմամբ, որոնք ունեն տարբեր աշխարհաքաղաքական խնդիրներ, այդ պատճառով նրանք ըմբռնումով են վերաբերվում և փորձում են համակերպվել իրականության հետ....Ընդ որում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները նպաստում են ավելի կշռադատված որոշումների ընդունմանը։ Անցյալում ավելի շատ էր քաղաքական ռոմանտիզմը», – ասել է փորձագետը։
Խոսելով ԵՄ անդամ դառնալու` Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի ցանկության մասին` քաղաքագետը նշել է, որ անդամակցությունը ԵՄ–ին ավելի շատ պարունակում է քաղաքական տարր, քան հիմնված է տնտեսական նախադրյալների վրա։
«Տնտեսական բաղկացուցիչը կարևոր է, սակայն կան երկրներ, որոնց հարցում գոյություն ունեն քաղաքական շահեր։ Ինչու՞, օրինակ, մերձբալթյան երկրներին այդքան արագ ընդունեցին ԵՄ–ի կազմ։ Քանի որ քաղաքական անհրաժեշտություն կար հեռացնելու նրանց Ռուսաստանից։ Այս պահին Վրաստանի և Ուկրաինայի հարցում նման նպատակ չկա։ Այդ գործընթացն ավելի դյուրին կընթանա Մոլդովայի համար, սակայն այստեղ ևս կա քաղաքական որոշում ընդունելու խնդիր` հաշվի առնելով Ռուսաստանի շահերը», – ասել է նա։
«Հիմա եվրոպացիները պետք է հասկանան, թե, ըստ նոր իրողությունների, ինչ հայեցակարգ են մշակում, որպեսզի հետագայում խնդիրներ չունենան այն երկրների հետ, որոնք չեն ստորագրել ասոցացման համաձայնագիր և չեն պատրաստվում դառնալ ԵՄ անդամ», – ավելացրել է Մելիքյանը։ –0–