Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Չիլինգարով. Հայաստանի և Ռուսաստանի միջև եղբայրական հարաբերությունները պետք է ամրապնդվեն

25.02.2015, 16:59
Հայաստանի և Ռուսաստանի միջև, դրեր ի վեր իրար կապող, եղբայրական հարաբերությունները պետք է ամրապնդվեն, «Սպուտնիկ–Արմենիա» ռադիոկայանի եթերում հայատարարել է քաղաքական գործիչ, Սովետական Միության և Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովը։
 Չիլինգարով. Հայաստանի և Ռուսաստանի միջև եղբայրական հարաբերությունները պետք է ամրապնդվեն
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի միջև, դրեր ի վեր իրար կապող, եղբայրական հարաբերությունները պետք է ամրապնդվեն, «Սպուտնիկ–Արմենիա» ռադիոկայանի եթերում հայատարարել է քաղաքական գործիչ, Սովետական Միության և Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովը։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի եղբայրական հարաբերությունները, որոնք առկա  են մեր երկու պետությունների միջև, ամրապնդվեն»,–ասել է Չիլինգարովը։

Չիլինգարովն ասել է, որ բարդ իրավիճակը, որում ներկայում հայտնվել է Ռուսաստանը, չպետք է խանգարի ակտիվ շփումներին, երկու ժողովուրդների բարեկամությանը։

Նրա խոսերով, Ռուսաստանի հայերի միությունը շատ բան է անում  հայ համայնքի հետ  կապը պահպանելու համար։ «Այդ համատեքստում ցանկալի է ակտիվացնել Հայաստանի և Ռուսաստանի հասարակական գործիչների փոխայցելությունները։

Հիմա Հայաստանին էլ է դժվար, բայց հենց ընկերները  նրա համար են, որ պետք է կողք–կողքի և համախմբված  լինեն։ Մենք պետք է հասկանանք դա»–ասել է Չիլինգարովը։–0-