Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 1, ուրբաթ
եղանակը
Երևանում
+20

ԵԽԽՎ-ում ընդունվեց Մարկովիչի հակահայ զեկույցը

26.01.2016, 15:02
Քիչ առաջ ԵԽԽՎ-ում քվեարկության դրվեց Միլիցա Մարկովիչի՝ Սարսանգի ջրամբարին նվիրված զեկույցը, հայտնում է  aysor.am կայքը:
ԵԽԽՎ-ում ընդունվեց Մարկովիչի հակահայ զեկույցը
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ ԵԽԽՎ-ում քվեարկության դրվեց Միլիցա Մարկովիչի՝ Սարսանգի ջրամբարին նվիրված զեկույցը, հայտնում է  aysor.am կայքը:

«Նախքան քվեարկության մեկնարկը հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն առաջարկել է զեկույցը վերադարձնել հանձնաժողով՝ լրամշակման, քանի որ զեկույցն օբյեկտիվ չէ ու ոչ թե սոցիալական բնոույթ ունի, այլ քաղաքական: Բացի դա, հիշեցրեց Ա. Ռուստամյանը, զեկուցող Մարվկովիչը չի այցելել Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ ու չի քննարկել հարցը փորձագետների հետ»,-գրում է կայքը:

Այսպիսով 98 կողմ, 71 դեմ ձայների հարաբերակցությամբ Մարկովիչի հակահայ զեկույցն ընդունվեց:

Հիշեցնենք, որ այսօր ԵԽԽՎ-ն մերժել է մեկ այլ հակահայկական բանաձևի նախագիծ` բրիտանացի պատգամավոր Ռոբերթ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» վերտառությամբ:-0-