Գիշերն Իսրայելը հարվածել է Իրանին

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Իրանական լրատվամիջոցները հայտնել են այս գիշեր Թեհրանում մի քանի պայթյունների մասին, գրում է BBC-ն։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ «ճշգրիտ հարվածներ» է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ հրթիռային գործարաններին։ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարել են, որ հարձակումները հաջողությամբ հետ են մղվել, սակայն որոշ դիրքեր վնաս են կրել։
Իրանի «Tasnim» լրատվական գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ Իրանը պատրաստ է պատասխանել Իսրայելի գործողությանը։ ԱՄՆ-ն Իրանին կոչ է արել «դադարեցնել իր հարձակումները» Իսրայելի վրա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Թեհրանը Իսրայելի վրա հարյուրավոր բալիստիկ հրթիռներ արձակեց, որին ի պատասխան Իսրայելը հայտնեց, որ գործողություններ կնախաձեռնի։