Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայ դիվանագետը հաջողված է համարում Փաշինյանի այցը Նյու Յորք

26.09.2018, 19:59
Փաշինյանի այցը հնարավորություն է բացում Հայաստանի արտաքին քաղաքականության հարցերի առաջխաղացման և լուծման համար։
Հայ դիվանագետը հաջողված է համարում Փաշինյանի այցը Նյու Յորք

ԵՐԵՎԱՆ, 26 սետեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նյու Յորք ու նրա ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանին հաջող է անցել, չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտակարզ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

«Հաջողությունը պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը գտնվում էր միջազգային հանրության ուշադրության կենտրոնում», – նշեց Նավասարդյանը։

Դեսպանը կարծում է նաև, որ Փաշինյանի այցը հնարավորություն է բացում Հայաստանի արտաքին քաղաքականության հարցերի առաջխաղացման և լուծման համար։

«Բացի պաշտոնական ելույթներից կայացել են մի շարք հանդիպումներ, որոնք խոստումնալից էին և հեռանկարային», – ասաց Նավասարդյանը։

Նա առանձնացրեց, մասնավորապես, Փաշինյանի հանդիպումը Իրանի նախագահ Հասան Ռոհանի հետ, որի ժամանակ նախագահը հրավիրել է Փաշինյանին այցելել Իրան։

«Իրանը կարևոր դեր է խաղում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, և այս այցը կարող է բեկումնային դառնալ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական շահերի առաջ մղելու տեսանկյունից», – կարծում է Նավասարդյանը։

Ըստ նրա, այցի ևս մեկ կարևոր բաղադրիչն էր Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղյան հարցի վերաբերյալ։ Մասնավորապես, վարչապետը հայտարարել է, որ Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն։–0–