Рейтинг@Mail.ru
USD
380.83
EUR
444.28
RUB
4.8304
GEL
141.25
2026 թ. հունվարի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հակառակորդը դիվերսիայի փորձ է կատարել շփման գծում

25.01.2018, 10:33
Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել:
Հակառակորդը դիվերսիայի փորձ է կատարել շփման գծում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 25-ի գիշերը ժամը 02:00-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել:

«Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–