Рейтинг@Mail.ru
USD
365.88
EUR
422.81
RUB
4.4354
GEL
139.71
2026 թ. օգոստոսի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 550 կրակոց

16.03.2017, 11:24
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 550 կրակոց
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականցնել մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–