Рейтинг@Mail.ru
USD
372.85
EUR
438.88
RUB
4.9588
GEL
138.62
2026 թ. ապրիլի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հակառակորդը գիշերը հրետակոծել է սահմանը. ՊԲ զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ

27.04.2016, 10:58
Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը։
Հակառակորդը գիշերը հրետակոծել է սահմանը. ՊԲ զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-