Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+15

Հակառակորդը գիշերը կիրառել է ականանետեր` արձակելով շուրջ 1150 կրակոց

27.02.2017, 11:18
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում:
Հակառակորդը գիշերը կիրառել է ականանետեր` արձակելով շուրջ 1150 կրակոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 85 անգամ, որի ընթազցքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1150 կրակոց, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում: 

Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է համապատասխանաբար 9 և 27 արկ:

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–