Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Հակառակորդը գիշերը շփման գծում նռնականետեր և ականանետեր է կիրառել

16.11.2016, 10:42
ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար։
Հակառակորդը գիշերը շփման գծում նռնականետեր և ականանետեր է կիրառել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 85 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 (15 արկ) և 82 միլիմետրանոց ականանետեր (5 արկ), ձեռքի հակատանկային (1 արկ) և ենթափողային նռնականետեր (1 արկ):

«ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–