Рейтинг@Mail.ru
USD
361.45
EUR
405.11
RUB
4.3742
GEL
139.23
2026 թ. հոկտեմբերի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

«Համաձայնության կառավարությունը» փլուզման եզրին է. թերթ

19.09.2018, 12:59
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փաստի առաջ:
«Համաձայնության կառավարությունը» փլուզման եզրին է. թերթ

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մայիսին ԱԺ-ն հաստատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, համաձայնեց մեկ տարվա ընթացքում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու դրույթին, գրում է «Ժաղովուրդ» օրաթերթը:

Սակայն հիմա չի բացառվում, որ այդ ընտրությունները տեղի չունենան: Համենայն դեպս, այս հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փաստի առաջ:

«Բանն այն է, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզչական թոհուբոհում Փաշինյանի կառավարության անդամ ուժերի միջև կրքերը լարված են, նրանք միմյանց հասցեին մեղադրանքներ ու սպառնալիքներ են հնչեցնում: Եվ սխալված չենք լինի, եթե ասենք, որ համաձայնության կառավարությունը կանգնած է փլուզման եզրին, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ իր դաշնակիցներին կորցնելու ճանապարհին», – գրում է թերթը։-0-