Մոսկվայում անցկացվել է ՀԱՊԿ ներկայացուցիչների խորհրդատվությունները` նվիրված զինաթափման և սպառազինության վերահսկողության հարցերին
03.03.2015,
12:24
Նախօրեին Մոսկվայում անցկացվել են զինաթափման, չտարածման և սպառազինության վերահսկողության հարցերին նվիրված ՀԱՊԿ ներկայացուցիչների ծրագրավորված խորհրդատվությունները` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանի գլխավորությամբ։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ./ Նախօրեին Մոսկվայում անցկացվել են զինաթափման, չտարածման և սպառազինության վերահսկողության հարցերին նվիրված ՀԱՊԿ ներկայացուցիչների ծրագրավորված խորհրդատվությունները` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանի գլխավորությամբ։
Խորհրդատվություններին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները։
«Կայացավ կառուցողական մտքերի փոխանակում զինաթափման օրակարգի կարևորագույն հիմնախնդիրների շուրջ։ Խորհրդատվություններում կարևորագույն հարցերից մեկը կապված էր ատոմային զենքի չտարածման գործողությունների վերանայմանը և ատոմային զենքի չտարածմանը նվիրված միջազգային համաժողովներում, այդ թվում նաև ՄԱԳԱՏԷ–ի հարթակում, գործողությունների համակարգմանը նախատեսվող Պայմանագրի Ամփոփիչ համաժողովի հետ։ Քննարկվել են նաև նմանատիպ այլ միջազգային համաժողովներում անդամ–երկրների գործողությունների համակարգմանը և փոխգործակցությանը վերաբերող հարցեր»,–ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Նրա խոսքերով, ընդգծվել է զինաթափման, չտարածման և սպառազինման նկատմամբ վերահսկողությանը միջազգային ջանքերում ՀԱՊԿ անդամ–պետությունների նպատակային ակտիվ մասնակցության մասին։ Արձանագրվել է զինաթափման հարցերին նվիրված միջազգային համաժողովներում անդամ–պետությունների առավել ամուր համագործակցության և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը։
Մասնակիցները նշել են նմանատիպ խորհրդատվությունների օգտակարության մասին և արտահայտվել են ի օգուտ զինաթափման, չտարածման և սպառազինման վերահսկողության հարցերում ՀԱՊԿ անդամ–պետությունների գործողությունների հետագա համակարգման։ -0--