Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը գիշերը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր

19.10.2016, 10:27
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների։
Հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը գիշերը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 35 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 6100 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (1160 կրակոց):

«Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–