Հետազուցման մեջ գտնվոր ՀՀ նախկին պաշտպանության նախարարը ՌԴ քաղաքացի է. ՀՔԾ

Հետազուցման մեջ գտնվոր ՀՀ նախկին պաշտպանության նախարարը ՌԴ քաղաքացի է. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է, «Նոոստի-Արմենիա» գրծակալության հետ զրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: 

«Մենք լրացուցիչ հարցում ենք ուղարկել, ճշտելու համար, թե որ ժամանակահատվածից է նա ՌԴ քաղաքացի», - ասաց Օհանջանյանը: 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 28-ի լույս գիշերը որոշում է կայացրել ձերբակալել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով: Նա մեղադրվում է այլ անձանց հետո նախնական խայմամավորվածությամբ սահմանադրական կարգի տապալման համար: Որպես մեղադրյալ ներգրավվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով ազատ է արձակվել 5 մլն դրամի գրավի դիմաց, և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ում նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում: 

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։ -0- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:38 25.12.2018




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×