Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան հող է նախապատրաստում աննախադեպ խորհրդարանական ընտրությունների համար. փորձագետ

16.02.2016, 16:21
Հայաստանի հանրապետական կուսակցություն և Հայ հեղափոխական դաշնակցություն կոալիցիան իրենից ներկայացնում է աննախադեպ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում, ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան հող  է նախապատրաստում աննախադեպ խորհրդարանական ընտրությունների համար. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/.Հայաստանի հանրապետական կուսակցություն և Հայ հեղափոխական դաշնակցություն կոալիցիան իրենից ներկայացնում է աննախադեպ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում, «Նովոստի-Արմենիայի» փոխանցմամբ, ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ներքին քաղաքական կյանքում  որևրէ անսպասելի բան չի կատարվում: Մեկնարկում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումը: Նրանք այնպիսին չեն լինի, ինչպիսին մինչ օրս են»,-երեքշաբթի լրագրողներին ասաց Իսկանդարյանը:

Սպասվում է, որ Հանրապետական կուսակցությունը համագործակցության հուշագիր կստորագրի ՀՅԴ-ի հետ:

Նա նշեց, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո խորհրդարանական ընտրությունները կդառնան իշխանության ձևավորման հիմնական ուղին:

«2017 թվականի մայիսից մինչև 2018 թվականի փետրվար Հայաստանին կառավարման երկու տեսակի`  հետաքրքիր, բայց չի կարելի ասել, թե բուռն ժամանակահատված է սպասվում: Սա նշանակում է համատեղ կառավարում` նոր խորհրդարանի և հին նախագահի: Թեպետ, ավելի շուտ, կոալիցիան նախկինի պես խորհրդարանում մեծ դեր կխաղա»,-ասաց Իսկանդարյանը:

Հայաստանում դեկտեմբերի 6–ին բացված 1997 ընտրատեղամասերում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվենն, կողմ են քվեարկել ընտրողների 63,37 տոկոսը:-0-