Ուորլիք. մինչև տարեվերջ նախատեսվում է կազմակերպել Ալիև–Սարգսյան հանդիպումը
26.10.2015,
12:37
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհաներն աշխատում են մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհաներն աշխատում են մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ, երկուշաբթի Երևանում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Երկու նախագահներն ավելի ինտենսիվ երկխոսության պատրաստակամություն են հայտնել։ Հանդիպման ժամկետները որոշված չեն», – ասաց Ուորլիքը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով` հանդիպումը տեղի կունենա ամենայն հավանականությամբ Հայաստանում դեկտեմբերի սկզբին նախատեսված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո։
Ուորլիքն ավելացրեց, որ հաշվի առնելով վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության շփման գծում բռնության դեպքերի ավելացումը` ակնհայտ է դառնում, որ հիմա բարձր մակարդակի հանդիպման կազմակերպման ճիշտ ժամանակն է։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:
1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-