Տարածաշրջանի աշխարհաքաղաքական բյուրեղացումէ տեղի ունենում Հարավային Կովկասում. փորձագետ
17.12.2013,
15:30
Տարածաշրջանի աշխարհաքաղաքական բյուրեղացում է տեղի ունենում Հարավային Կովկասում, կարծում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Տարածաշրջանի աշխարհաքաղաքական բյուրեղացում է տեղի ունենում Հարավային Կովկասում, կարծում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։
«Նախկինում ամեն ինչ փոքր–ինչ ամորֆ էր, իսկ ամորֆությունը միշտ ինչ-ինչ վատ սցենարներ է առաջացնում, քանի որ հասկանալի չէ` ով ում համար և ինչի համար է պայքարում»,– երևանյան «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովին նվիրված ասուլիսի ժամանակ ասաց Հարությունյանը։
Փորձագետը նշեց, որ Հայաստանը որոշում է կայացրել միանալ Մաքսային միությանը, իսկ այնուհետև Եվրասիական տնտեսական միությանը, զուգահեռ ընթանում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բյուրեղացում և դաշինքի ձևավորում, իսկ Վրաստանը ամերիկա-եվրոպական կողմնորոշմանը զուգահեռ իշխանափոխությունից հետո սկսել է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։
Ավելի վաղ նախատեսվում էր, որ Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը Եվրամիության հետ կնախաստորագրի Ասոցացման մասին համաձայնագիրը։
«Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային hամաժողովի ժամանակ առաջատար փորձագետներն ու կոնֆլիկտաբանները կխոսեն, մասնավորապես, Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման հեռանկարների մասին, կանդրադառնան թուրք–իրանական հարաբերություններին սիրիական ճգնաժամի ֆոնի ներքո, կքննարկեն Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար եվրասիական ինտեգրման գործընթացի աշխարհաքաղաքական հետևանքները, կփորձեն սահմանել Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկա վիճակն ու լուծման հեռանակարները։
Համաժողովի կազմակերպիչներն են «ՊոլիտԿոնտակտ» քաղաքական տեխնոլոգիաների կենտրոն ինքնիշխան ոչ առևտրային կազմակերպությունն (Ռուսաստան) ու «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը (Հայաստան)։–0–