Լիազորությունների չարաշահում և խարդախություն. նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
30.08.2018,
11:41
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

ԵՐԵՎԱՆ, 30 ոգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատու անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերվել։ Այս մասին հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Տվյալները ձեռք են բերվել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, որոշում կայացվել է քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին։
«Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ։
«Ներգրավելով վարկային միջոցներ՝ կատարել է շուրջ 80 000 ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրում՝ ձեռք բերելով ավազի լվացման և մաղման հոսքագծեր, սակայն 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ, պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը, նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի։ Ընդ որում, բաժնեմասերի 60 տոկոսը պահանջվել է ձևակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս»,– ասվում է հաղորդման մեջ։
Բացի այդ, հաղորդման մեջ ասվում է, որ Նորամարգ համայնքի ղեկավարը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հողատարածքի վարձակալության վերաբերյալ «Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի հետ ավելի վաղ ստորագրված պայմանագիրը լուծարելու վերաբերյալ։ Նշված հողատարածքում ընկերությունը զբաղվում էր ավազի հանույթով։ Դատարանը բավարարել է հայցադիմումը, որից հետո նոր պայմանագիր է ստորագրվել տվյալ հողատարածքի վարձակալության վերաբերյալ այլ սեփականատերերի հետ։
ՍՊԸ ընկերության հիմնադիրը և այլ վկաներ իրենց ցուցմունքներում առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի անունները։
Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար ներկայացուցիչների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև նրանց կողմից խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ, որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ ուղարկելու մասին։ -0-