Ադրբեջանը շարունակում է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
21.01.2014,
12:59
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ իրականացնելուց հետո, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ իրականացնելուց հետո, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն` միայն հունվարի 20-ի ողջ օրվա ընթացքում և անցած գիշեր շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 240 անգամ՝ մանր և խոշոր տրամաչափի տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների վրա արձակելով ավելի քան 2000 կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու ուղղությամբ և մարտագծի ողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,– ասվում է հաղորդագրությունում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային
Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-