Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Մենք անհապաղ հրադադարի և բանակցությունների կարիք ունենք. Ուորլիք

06.04.2016, 12:20
Մենք անհապաղ հրադադարի և բանակցությունների կարիք ունենք, ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Մենք անհապաղ հրադադարի և բանակցությունների կարիք ունենք. Ուորլիք

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մենք անհապաղ հրադադարի և բանակցությունների կարիք ունենք, գրել է Twitter-յան իր միկրոբլոգում ղարաբաղյան հակամարտության ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: 

«Մենք անհապաղ հրադադարի և բանակցությունների կարիք ունենք, որոնք կհանգեցնեն բազմակողմանի կարգավորման», - նշել է Ուորլիքը` ավելացնելով, որ Բաքվի ճանապարհին է:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ) և Պիեր Անդրիեն (Ֆրանսիա) մտադիր են այցելել ղարաբաղյան հակամարտության գոտի, այցելել Բաքու, Երևան և Ստեփանակերտ:

Ինչպես սպասվում է, դեսպանները կհանդիպեն տարածաշրջանի ղեկավարության հետ, կքննարկեն դիմակայության դադարեցման և դրա լուծման քաղաքական փուլին անցնելու միջոցները:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա,  6 անօդաչու սարք։  Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 29 զոհ, 101–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–