Միրզոյան. Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները չպետք է ազդեն Հայաստանի վրա
16.07.2019,
13:45
Նա նշեց, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա լարվածությունը բացասական է ազդում Հայաստանի տնտեսության վրա:
ԵՐԵՎԱՆ, 16 հուիսի. /ԱՌԿԱ/. Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները չպետք է ազդեն Հայաստանի վրա: Այդ մասին ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց ԱՄՆ-ում «Ատլանտյան խորհուրդում» ունեցած ելույթի ժամանակ:
Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունն Արարատ Միրզոյանի գլխավորությամբ հուլիսի 14-ից աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում: Մինչև ամսի 18-ը տևող այցի ժամանակ պատվիրակությունը կայցելի Վաշինգտոն, հուլիսի 19-21-ը` Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ին` Նյու Յորքում:
«Մենք ուզում ենք, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ազդեցություն չունենան Հայաստանի վրա: Հայաստանը չի կարող նման գին վճարել», - ասաց Միրզոյանը:
Նա նշեց, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա լարվածությունը բացասական է ազդում Հայաստանի տնտեսության վրա:
Այդ տեսանկյունից ԱԺ նախագահը կարևորեց Թեհրանի հետ հարաբերությունները, քանի որ Հայաստանի առկա չորս սահմաններից երկուսն արգելափակված են:
«Մեկ բարեկամական երկրի հետ հարաբերությունների զարգացումը չպետք է իրականացվի մյուսի հաշվին», - ասաց Միրզոյանը:-0-