Հայաստանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
29.01.2014,
12:49
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի պետական այցով կմեկնի Չեխիա` Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի հրավերով, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի պետական այցով կմեկնի Չեխիա` Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի հրավերով, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Պրահայում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նախագահ Զեմանի հետ, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին նախատեսվում են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը։
Բանակցությունների արդյունքում նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Միլոշ Զեմանի համատեղ մամուլի ասուլիսը: Հայաստանի և Չեխիայի նախագահները կմասնակցեն նաև հայ-չեխական գործարար համաժողովին։
Պետական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Չեխիայի սենատի նախագահ Միլան Շտեխի, վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի, խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի, Պրահայի քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկի, Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի Կարդինալ-արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ:
Հանրապետության Նախագահը հանդիպում կունենա նաև Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:–0–