Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

Նախագահի խորհրդականն ընտրությունների մասին. ժողովուրդի կամքն արտահայտված էր

12.12.2018, 16:35
Ըստ նրա, այժմ քաղաքական ուժերը պետք է վերլուծեն իրենց բացթողումները և հաջողությունները, այլ ոչ թե ձեռքերը ծալած նստեն:
Նախագահի խորհրդականն ընտրությունների մասին. ժողովուրդի կամքն արտահայտված էր

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում արտահայտված էր ժողովուրդը կամքը, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը։

«Երևանի քաղաքապետի և մի քանի տեղական ընտրություներից հետո մենք հերթական անգամ ապացուցեցինք, որ կարող ենք կազմակերպել և անցկացնել ընտրություններ, որոնց արդյունքները կասկած չեն առաջացնի, որոնք կանցկացվեն առանց իրավական խախտումների և լեգիտիմության հետ կապված հարցերի», - ասաց Պողոսյանը:

Ըստ նրա, այժմ քաղաքական ուժերը պետք է վերլուծեն իրենց բացթողումները և հաջողությունները, այլ ոչ թե ձեռքերը ծալած նստեն:

«Խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերը պետք է սկսեն իրագործել իրենց ծրագրերը և խոստումները», - ասաց Պողոսյանը:

Նա նշեց, որ քաղաքական ուժերի այն խոստումից հետո, որ իրենք կներկայացնեն Ազգային ժողովում այն մարդկանք հարցերը, որոնք իրենց ձայներն տվել են խորհրդարանան չանցած ուժերի օգտին` պետք է աշխատեն ավելի մեծ եռանդով:-0-