Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+36

Հայաստանի նախագահը Բրյուսելից Երևան կվերադառնա հինգշաբթի երեկոյան

25.06.2015, 21:10
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հինգշաբթի Բրյուսելում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին:
Հայաստանի նախագահը Բրյուսելից Երևան կվերադառնա հինգշաբթի երեկոյան
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հինգշաբթի Բրյուսելում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին:

Այն վարել է ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարներ:

Քննարկվել են Ռիգայի գագաթաժողովից հետո Արևելյան գործընկերության ոլորտում առկա զարգացումները, ինչպես նաև Եվրոպական խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցերի շուրջ մոտեցումները:

«Այսօր ուշ երեկոյան Հանրապետության նախագահը կվերադառնա Հայաստան»,– ասվում է մամուլի հաղորդագրությունում:

Երեք հայկական կուսակցություններ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները 2012թ.–ի փետրվարի 10–ին դիտորդի կարգավիճակ են ստացել ԵԺԿ–ում։

ԵԺԿ–ը ներկայացված է Եվրամիության բոլոր քաղաքական ինստիտուտներում, ինչպես նաև Եվրոպայի խորհրդում։-0-