Рейтинг@Mail.ru
USD
364.6
EUR
425.2
RUB
4.3204
GEL
139.38
2026 թ. օգոստոսի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+36

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս արաբական երկրների հետ հարաբերությունների խորացմանը. Սարգսյան

29.10.2013, 16:03
Հայաստանը մեծ նշանակություն է տալիս արաբական երկրների հետ հարաբերությունների խորացմանը, երեքշաբթի ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ստանալով Հայաստանի Հանրապետությունում Մարոկկոյի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մինա Թունսիի հավատարմագրերը, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հայաստանը մեծ նշանակություն է տալիս արաբական երկրների հետ հարաբերությունների խորացմանը. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը մեծ նշանակություն է տալիս արաբական երկրների հետ հարաբերությունների խորացմանը, երեքշաբթի ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ստանալով Հայաստանի Հանրապետությունում Մարոկկոյի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մինա Թունսիի հավատարմագրերը, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նախագահը նշել է, որ բազմաթիվ արաբական երկրների հետ այսօր առկա է ակտիվ համագործակցություն տարբեր ոլորտներում: Այդ համատեքստում կարևորվել է նաև Մարոկկոյի հետ միջպետական համագործակցության զարգացումը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին դեսպան Թունսիի ջանքերի շնորհիվ Հայաստանի և Մարոկկոյի միջև երկկողմ հարաբերությունները կակտիվանան:

Դեսպան Մինա Թունսին վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի ամրապնդելու երկու երկրների միջև հարաբերությունները: –0–