Рейтинг@Mail.ru
USD
361.45
EUR
405.11
RUB
4.3742
GEL
139.23
2026 թ. հոկտեմբերի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Ղարաբաղի և Հայաստանի նախագահները ներկա են գտնվել ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների զորավարժություններին

13.11.2013, 13:55
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախօրեին ԼՂՀ հյուսիսային հատվածում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Ղարաբաղի և Հայաստանի նախագահները ներկա են գտնվել ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների զորավարժություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախօրեին ԼՂՀ հյուսիսային հատվածում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Նույն օրը երեկոյան հայկական երկու հանրապետությունների նախագահները Ստեփանակերտ քաղաքում մասնակցել են Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմի խորհրդակցությանը՝ նվիրված զորավարժությունների ընթացքին:

Նախագահ Սահակյանը կարևորել է Պաշտպանության բանակի պաշտպանունակության մակարդակի հետևողական բարձրացումը՝ այն համարելով Արցախի անվտանգության ապահովման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ամենաազդեցիկ բաղադրամասերից մեկը:

Միջոցառումներին ներկա են եղել ԼՂՀ և ՀՀ պաշտպանության նախարարները, պաշտոնատար այլ անձինք:–0–