Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+18

Մկրտչյանն ամեն ինչ կանի՝ բարեփոխումները հաջողությամբ կյանքի կոչելու համար. վարչապետ

25.02.2016, 17:51
Լևոն Մկրտչյանն ամեն ինչ կանի՝ ոլորտի հետագա բարեփոխումներն ու ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու համար:
Մկրտչյանն ամեն ինչ կանի՝ բարեփոխումները հաջողությամբ կյանքի կոչելու համար. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Լևոն Մկրտչյանն ամեն ինչ կանի՝ ոլորտի հետագա բարեփոխումներն ու ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու համար:

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, այս մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է
հինգշաբթի ԿԳՆ աշխատակազմին ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին ներկայացրելիս:

«Վարչապետը նշել է, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության շրջանակում կառավարության երեք պորտֆել փոխանցվել է դաշնակցությանը, այդ թվում՝ ԿԳ նախարարի պորտֆելը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Արմեն Աշոտյանի գործունեությունը ԿԳ նախարարի պաշտոնում և շնորհակալություն հայտնել նրան համատեղ աշխատանքի համար»,-ասված է հաղորդագրությունում:

Վարչապետը տեղեկացրել է, որ Արմեն Աշոտյանը մինչ առաջիկա խորհրդարանական ընտրությունները զբաղվելու է կուսակցական գործունեությամբ:

«Միաժամանակ, վարչապետը շնորհավորել է Լևոն Մկրտչյանին ԿԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և վստահություն հայտնել, որ պարոն Մկրտրչյանն ամեն ինչ կանի՝ ոլորտի հետագա բարեփոխումներն ու ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու համար»,-ասված է հաղորդագրությունում:

Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին, վարչապետին և նախարարության աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի և աջակցության համար:

Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և վստահեցրել, որ այն ինչ նախատեսված է  հանրապետության Նախագահի, կառավարության ծրագրերով, հանձնարարականներով կկատարվեն: Նորանշանակ նախարարի խոսքով՝ այս ոլորտն այն համակարգն է, որը 20 տարուց ավելի է ինչ սահուն կերպով իրականացնում է շարունակական ու փոխլարցնող բարեփոխումներ: -0-