Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Փորձագետ. Նեմցովի սպանությունը ձեռնտու չէր ոչ ռուսական իշխանություններին, ոչ ընդդիմությանը

05.03.2015, 15:23
Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը ձեռնտու չէր ոչ ռուսական իշխանություններին, ոչ ընդդիմությանը, հինգշաբթի ասուլիսի ժամանակ ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։
Փորձագետ. Նեմցովի սպանությունը ձեռնտու չէր ոչ ռուսական իշխանություններին, ոչ ընդդիմությանը
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը ձեռնտու չէր ոչ ռուսական իշխանություններին, ոչ ընդդիմությանը, հինգշաբթի ասուլիսի ժամանակ ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։

«Իշխանությունների համար Նեմցովը խնդիր չէր` անգամ հաշվի առնելով այն, որ նա զեկույց էր պատրաստում ուկրաինական հակամարտության մեջ Ռուսաստանի ներգրավվածության մասին։ Այս վարկածը հասկանալի է, սակայն դա չէր կարող ֆիզիկական ոչնչացման պատճառ լինել», – ասաց Մարկարովը։

Նրա խոսքերով` անհիմն է նաև մյուս վարկածը, ըստ որի` մարտի 1–ին նախատեսված ընդդիմության քայլերթը կարող էր վերածվել բողոքի ալիքի։

«Այս վարկածը ևս քիչ հավանական է։ Հաշվի առնելով ընդդիմադիր առաջնորդների քաղաքական կշիռը, որը ոմանք համեմատում են վիճակագրական սխալի հետ, դրանք իրական ազդեցություն չունեն, և ընդդիմությունը չէր կարող այդ սպանությունը օգտագործել որպես «քաղաքական դրոշ»», – ասաց Մարկարովը։

Նեմցովը, ով անցյալում զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ ՌԴ կառավարությունում, իսկ հետո ընդդիմություն էր դարձել, սպանվել է Մոսկվայի կենտրոնում փետրվարի 28–ի գիշերը։ Քննությունն ուսումնասիրում է հանցագործության մի քանի վարկածներ, այդ թվում` պատվիրված սպանություն։–0–